տուն Քաղաքական Պարոն Թովմասյանին նիստին չհրավիրելու որևիցե դիտավորություն չկար

Պարոն Թովմասյանին նիստին չհրավիրելու որևիցե դիտավորություն չկար

226
0

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հանձնաժողովի նիստին մասնակցության հրավերի մասին գրության մեջ տեղ է գտել վրիպակ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված գրությանը:

«Մենք երկար ժամանակ մտածում էինք՝ արդյոք պե՞տք է հրավիրենք պարոն Թովմասյանին հանձնաժողովի նիստերին, թե ոչ, որովհետև որևէ պարտավորություն հրավիրելու չկար, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ջատագովն ենք նրա, որ բոլոր գործընթացները լինեն թափանցիկ, և պարոն Թովմասյանը հնարավորություն ունենար արտահայտվելու, մեկ օր առաջ իմ հանձնարարությամբ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները կազմեցին այդ փաստաթուղթը, կազմեցին արագ, և ես ստորագրեցի»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանը նշեց, որ գրությունն ավելի ուշ է հասել ՍԴ, քան այն զանգը, որով ՍԴ-ին տեղեկացվել է հանձնաժողովի նիստի մասին, ու Թովմասյանը հրավիրվել է այնտեղ:

«Որևիցե դիտավորություն պարոն Թովմասյանին նիստին չհրավիրելու չկար»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here