տուն Քաղաքական Միջազգային Պարզվում է՝ Hello Kitty-ն կատու չէ

Պարզվում է՝ Hello Kitty-ն կատու չէ

187
0

Japan Hello Kitty

ճապոնական հայտնի կերպարը՝ Hello Kitty-ն, ամենևին էլ կատու չէ, այլ աղջիկ է։ Գրում է The Los Angeles Times-ը։ Այս մասին հայտարարել է Լոս Անջելեսում Ամերիկա-ճապոնական ազգային թանգարանի աշխատակից Քրիստին Յանոն, ով համակարգում է Hello Kitty-ն նվիրված ցուցահանդեսը։

Յանոն պատմել է, որ ցուցադրության նախապատրաստության ժամանակ ինքը Hello Kitty-ին նկարագրել է որպես կատու, սակայն Sanrio ընկերությունը խնդրել է փոխել նկարագրությունը։ Այս ընկերությանն է պատկանում Hello Kitty ապրաքնանիշը։ «Սա պատկերազարդ կերպար է։ Փոքրիկ աղջիկ։ Նա ընկեր է, բայց  կատու չէ», — բացատրել են ընկերությունում։