Armtimes.com-ը գրում է ․
« Նոր Հաճն քաղաքի բնակարաններից մեկում նոյեմբերի 16-ին 4 երեխայի և նրանց տատիկի մահվան հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, որն ստեղծվել էր վարչապետի որոշմամբ, գրեթե ավարտել է աշխատանքը: Հանձնաժողովը ձեռք է բերել ապացույցներ, որոնց հիման վրա արձանագրել է, որ հինգ անձի մահն էլ հետեւանք է շմոլ գազով թունավորման, և որ դեպքը կբացառվեր, եթե միացված լիներ ձայնաազդանշանային անվտանգության սարքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, որն այս դեպքն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն է:
Ընդգծելով, որ քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինների լիազորությունն է խոսել պատասխանատուների մասին՝ Շախբազյանն ասաց, որ տեսչական մարմինը կարող է նշել արձանագրված էական խախտումները, որոնք մահվան պատճառ են դարձել:
«Ակնհայտ է, որ շմոլ գազը տուն է լցվել ծխատարի փակ լինելու արդյունքում. ջրատաքացուցիչը, որից և եղել է թունավորումը, միացված է առանց ելքի խողովակի՝ ուղղակի պատին: Խոհանոցում, որտեղ տեղադրված է ջրատաքացուցիչը, կա մի խողովակ, որը, մենք եզրակացրել ենք, իրականում փակ է. այն դուրս է գալիս դեպի տան խոհանոցի և կողքի սենյակի պատերի միջև առկա տարածքը, որը ելք չունի. պանելային պատը ծակել, մտել են միջպատային հատված: Կար օդատար, բայց դա ևս փակվել էր ժամանակի ընթացքում: Տվյալ պահին, երբ մենք նայում էինք, փակ էր, դա արձանագրել են նաև քննիչները: Այսինքն՝ տվյալ տարածքն ընդհանրապես չի ունեցել օդափոխություն»,- ասաց նա:
Այն հարցին, թե ինչպես թունավորումն ավելի շուտ չի եղել, քանի որ, փաստորեն, շմոլ գազը տուն է լցվել անընդմեջ, Շահբազյանն ասաց՝ նշվել է, որ տնեցիները պարբերաբար ունեցել են գլխացավեր, սակայն այդ մասով հարցերին կրկին կպատասխանեն իրավապահ մարմինները: «Ամենակարևորը, որ մենք արձանագրում ենք, դա գազի (ձայնաազդանշանային) սարքի՝ անջատած լինելու հանգամանքն է: Մասնագետները փորձարկել են ու տեսել, որ սարքը լիովին աշխատունակ է եղել, բայց այդ պահին՝ ֆիզիկապես անջատված: Անջատված է եղել ու չի անջատել գազը»,- ասաց նա:
Ենթադրությունը, որ գազով ջեռուցման նման մեխանիզմ օգտագործելու պարագայում գազի սարքը հաճախ էր արձագանքելու անթույլատրելի վիճակին, դրա համար էլ անջատած էին պահում, Շախբազյանը համարեց առավել հավանական. «Բնականաբար, եթե նման վիճակում է ծխատարը, գազը շուտ էր լցվելու, սարքն անընդհատ աղմկելու էր»:
Նա չմեկնաբանեց հարցը, թե ինչպես բնակարանը վեց ամիս պարբերությամբ ստուգող տեսուչները չեն նկատել նման էական խախտումը, հաղորդեց, որ գազի տեսչի կողմից բնակչի ստորագրության առկայությամբ առաջին ստուգումը եղել է այս տարվա հունիսին, երկրորդը պիտի լիներ դեկտեմբերին…»:
Ի՞նչ անել նման դեպքերը նվազագույնի հասցնելու համար
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։