տուն Հասարակություն Պարզվել է Հովհաննես Ազոյանին ծեծի ենթարկած անձի ինքնությունը

Պարզվել է Հովհաննես Ազոյանին ծեծի ենթարկած անձի ինքնությունը

370
0

Հովհաննես Ազոյանի հետ կապված միջադեպի փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության ֆեյսբուքյան կայքէջից:

Հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել ,որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։Միջադեպը արձագանք էր գտել էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Ոստիկանության ծառայողները պարզել են նաև Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 30-ամյա տղամարդը ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։