տուն Լուրեր «Պարզապես կրքերը մի քիչ թեժացան». Էդուարդ Շարմազանովըˋ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության մասին

«Պարզապես կրքերը մի քիչ թեժացան». Էդուարդ Շարմազանովըˋ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության մասին

130
0

Q7reH7KibDyMtwJhmmXtvxVBOQ

Պառլամենտը քաղաքական կրքերի տեղ է նաեւ եւ ոչ միշտ է հաջողվում պառլամենտական գործիչներին այդ կրքերից զերծ մնալ: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած վիճաբանությանը:

«Նախ ափսոսում եմ, որ դուք իմ եւ պարոն Սահակյանի խոսքի մեջ բովանդակային քննարկման տարրեր եք տեսել: Մենք խոսել ենք բացառապես վարման կարգի վերաբերյալ: Եւ կոնկրետ ես, երբ որ խոսում էի առաջին մի քանի բառը արտասանելուց հետո իմ ընդդիմադիր գործընկերներից մեկը սկսեց տեղից ռեպլիկներ հնչեցնել, ես համբերատար լռում էի, բայց պառլամենտը քաղաքական կրքերի տեղ է նաեւ եւ ոչ միշտ է հաջողվում պառլամենտական գործիչներից այդ կրքերից զերծ մնալ»,-ասաց Շարմազանովը:

Նա չէր հիշում, որ վիճաբանության ժամանակ մատ է թափ տվել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա:

«Իսկ մատ թափ տալը կարծում եմ ադեկվատ պատասխան է եղել իմ գորընկերոջ պահվածքին, ես համենայնդեպս որեւէ  մեկին վիրավորելու նպատակ չեմ ունեցել: Սա ադեկվատ պահվածք էր: Եւս մեկ անգամ ասեցի, երբ որ նախագահողը նիստը վարում է եւ փորձում է խոսել այս կամ այն հարցի վերաբերյալ, տեղից որեւէ պատգամավոր չպետք է իրեն թույլ տա կարծիքներ արտահայտի: Չեմ կարծում, որ տղայական պահվածք է եղել, պարզապես կարծում եմ, որ կրքրեը մի քիչ թեժացան»,-ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ ինը բազմաթիվ անգամներ նիստերի ժամանակ անջատել է նաեւ  բարձրախոսը, բայց անջատել է բացառապես ԱԺ կանոնակարգի մասին օրենքի 56 -րդ հոդվածի համաձայն:

«Եւ ԱԺ նախագահը եւ տեղակալները բացառապես օգտվում են կանոնակարգի լիազորություններով: Ես խորհուրդ կտամ իմ բոլոր գործընկերներին իրենց վրա լրացուցիչ  լիազորություններ չվերցնեն, եւ երբ  նախագահողներն են նիստը վարում, պետք չի խանգարել: Մենք շատ խրախուսում ենք եւ բարձր ենք գնահատում մեր ընդդիմադիր գործընկերների կարծիք արտահայտլու իրավունքը , բայց երբ, որ քո գործընկերը խոսում է, ապա  յուրաքանչյուրս պետք է ունենանք  կուլտուրա, որպեսզի հնարավորություն տանք նա արտահայտի իր միտքը»,-նշեց Շարմազանովը:

Լիլիթ Առաքելյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here