Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը:
Թեմա` Արտակարգ դրության պայմաններում չսահմանափակված տնտեսական գործունեության անվտանգության կանոնները:
Բանախոսը ներկայացրեց պարետի որոշման տնտեսական նոր տեսակների սահմանափակումների վերացման աշխատանքների գործընթացը:
Վարոս Սիմոնյանն ասաց, որ այն գործունեության տեսակները, որոնք հնարավոր կլինի կատարել հեռավար, պետք է իրականացնել տնից:
«Պարետի որոշմամբ առկա են ուղեցույցներ բոլոր ոլորտների համար, որոնք թույլ կտան կազմակերպել աշխատանքների անվտանգ իրականացումը:
Վարոս Սիմոնյանը մանրամասն ներկայացրեց այն ոլորտները, որոնք պետք է գործեն: Բանախոսն ընդգծեց, որ սահմանափակումների թուլացմանը զուգահեռ կգործի կանոնների հստակ պահպանումը:
Վարոս Սիմոնյանը հիշեցրեց, որ մայիսի 18-ից կգործեն մոլերն ու մյուս բոլոր մեծ խանութները:
«Կանոններ, որոնք ընդհանուր են բոլորի համար, բոլոր չարգելված աշխատանքները թույլատրվելու է իրականացնել, եթե լիովին կատարվեն հավելվածներով սահմանված կանոնները: Հանրային տրանսպորտում արգելվում է կանգնած երթևեկություն իրականացնել: Մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ միջոցներ և մուտքից առաջ պարտադիր է ախտահանել ձեռքերը»,- ասաց փոխնախարարը:
Փոխնախարարը հավելեց նաև, որ կանոնների պահպանումը խիստ վերահսկողությամբ է լինելու, և գործատուն չի կարողանա աշխատել առանց պարետի ուղեցույցներում նշված գործառույթներն ապահովելու:
Հայկ Մագոյան