Այսօր ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցութան պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին դիմակների գնի հետ կապված հարց ուղղեց, որին ի պատասխան Գեղամ Գևորգյանը նշեց.
«Մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիս ժամանակահատվածը, համեմատել ենք 7 խոշոր ընկերությունների մարժաները և գնային քաղաքականությունը, նախնական ունենք հետևյալ պատկերը. դիմակի ներկրման արժեքը մոտ տասն անգամ բարձրացել է, բայց բացի այդ՝ մարժաների չափը մեզ անհանգստացրել է, ինչի հիման վրա էլ ուսումնասիրություններ ենք կատարել: Ռուսաստանում դիմակը թանկ է Հայաստանից, Վրաստանում՝ Հայաստանից էժան է, Հայաստանում ամենահասարակ դիմակի գինը 220 դրամ է»:
Գեղամ Գևորգյանն ընդգծեց, որ պարետատան երեկվա նիստին քննարկել են դիմակներն ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը, որի արդյունքում դիմակի գինը մոտ 100 դամով կիջնի: