տուն Քաղաքական Միջազգային Պարագվայում տեղի է ունեցել ամուսնություն՝ 80 տարվա համատեղ կյանքից հետո

Պարագվայում տեղի է ունեցել ամուսնություն՝ 80 տարվա համատեղ կյանքից հետո

185
0

Hands

Ինչպես հաղորդում է BBC-ն, Պարագվայում 80 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնացել է տարեցների մի զույգ։ Հաշմանդամի սայլակով 103-ամյա Խոսե Մանուել Ռիելյան խոստացել է ամբողջ կյանքում սիրել 99-ամյա հարսնացուին՝ Մարտինա Լոպեսին։ Այս արարողության կապակցությամբ Մարտինան հագել է երկար հարսանեկան զգեստ։

Հարսանիքը կայացել է զույգի տանը, որտեղ տեղադրվել է խորան։ Զույգն ունի 8 երեխա, 50 թոռ, 35 ծոռ և 20 ծոռան երեխա։ Հոգևորականը նշել է, որ Ռիելյան և Լոպեսն ամենածեր զույգն է, որին նա ամուսնացրել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here