տուն Արցախ Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս. Արցախի նախագահ

Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս. Արցախի նախագահ

231
0

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Ծանոթանալով ծառայության պայմաններին՝ տվել եմ մի շարք կարևոր, այդ թվում՝ հանրային մտահոգությունների տիրույթում գտնվող հարցերին առնչվող ցուցումներ: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ որոշեցի նաև փորձել ուժերս և տղաների հետ առանց դադարի ոտքով հաղթահարել մոտ 1 կմ դժվարին ճանապարհ, իսկ բարձունքի գագաթին 13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին էր:

Ամուր եմ՝ կամքով և ֆիզիկապես: Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս:

Ի գործ…»