տուն Քաղաքական Հայաստան Պատրաստ եղեք շատ սուր քննադատության․ Սոֆյա Հովսեփյան

Պատրաստ եղեք շատ սուր քննադատության․ Սոֆյա Հովսեփյան

307
0

«Մել» ֆիլմի ֆինանսավորման համար 20 մլն դրամ հատկացնելու որոշումը  մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, ինչը պայմանավորված էր ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի  սեռափոխության փաստով, որին ևս անդրադարձ կա ֆիլմում։ 
Այդ ֆիլմը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի կողմից: Այդ  մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Խզմալյանն ասում է՝ ֆիլմի պրեմիերան դեռ չի եղել, իրենք չգիտեն՝ ինչի մասին են խոսում, բայց արդեն քննադատվում են։Ի պատասխան այդ հարցազրույցի՝ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ աչքի է ընկնում պահպանողական պահվածքով, ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե չենք ուզում քննադատվել, ապա բավական է հանրության համար առավել զգայուն թեմաներին գերհոգածությամբ վերաբերվենք։ Իսկ եթե վերաբերվել եք արդեն, ապա պատրաստ եղեք նաև շատ սուր քննադատության։ Մեկ էլ մի հատ հստակեցնել է պետք. «Ազգային կինոկենտրոնի» մոտեցումը։ Անկեղծ ուզում եմ հասկանալ՝ էդ հանձնաժողովը ինչ է ասել այս որոշման գալուց»։

Գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here