տուն Լուրեր Պատգամավոր Սոս Ավետիսյանն այսօր ամուսնանում է. ովքեր են հրավիրված. «Ժողովուրդ»

Պատգամավոր Սոս Ավետիսյանն այսօր ամուսնանում է. ովքեր են հրավիրված. «Ժողովուրդ»

271
0

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր կայանալու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարսանեկան արարողությունը: Ըստ մեր տեղեկությունների` պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խմբակցությունից մի քանի պատգամավորների, որոնց հետ մտերիմ հարաբերություններ ունի: Ս. Ավետիսյանի հարսանիքին իշխանական խմբակցությունից հրավիրվել են Մարիա Կարապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սարգիս Խանդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաև խմբակցության ղեկավար ներկայացուցիչները և այլք:

Դեռևս հստակեցված չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պատգամավորի հարսանիքին. մեր զրուցակիները նշեցին, որ, իրենց տեղեկություններով, հրավեր եղել է, բայց մասնակցության հարցում որևէ բան չեն կարող ասել:

Նշենք, որ Սոս Ավետիսյանի քույրն էլ ՀՀ ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանածն է: Նրանք էլ առաջիկայում կամուսնանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here