տուն Տնտեսական Պատգամավորների 326 առաջարկներից ընդունվել է 31-ը

Պատգամավորների 326 առաջարկներից ընդունվել է 31-ը

173
0

կառավարության-նիստ2ԱԺ պատգամավորների, խումբ խմբակցությունների կողմից 2014թ բյուջեի նախագծում փոփոխությունների 326 առաջարկ է ներկայացվել, որոնց հիմնական մասը վերաբերում է տարբեր նպատակներով ծախսերի ավելացմանը կամ նախատեսմանը, արդեն նախատեսված ծախսերի վերաբաշխմանը և լրացուցիչ եկամուտների հավաքագրմանը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 196 մլրդ դրամի լրացուցիչ ծախսերի և 299 մլրդի լրացուցիչ եկամուտների առաջարկներ են արվել ԱԺ-ի կողմից: Ներկայացված առաջարկությունների քննարկման արդյունքում ընդունելի կամ մասնակի ընդունելի են համարվել 31 առաջարկ, 208 առաջարկ պարզաբանվել են, որոնք հետագայում կարող են ընդունելի համարվել միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կազմելիս և ընդունելի չեն համարվել 87 առաջարկություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here