Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ ԱԺ մի քանի պատգամավորի օգնականներ եւ փորձագետներ մեկնել են Ստրասբուրգ: Թե ինչու են մեկնել՝ զանգահարեցինք պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, որի օգնականը եւս այնտեղ է:
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ հրավերը եւ ֆինանսավորումն էլ եղել է Եվրոպայի խորհրդի կողմից: «Մի շարք հարցեր, որոնք քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը, վերապահված են մեր հանձնաժողովին, այդ պատճառով մասնակցել է նաև իմ օգնականը: Իմ օգնականից զատ՝ ներգրավված են եղել նաև 2 փորձագետ մեր հանձնաժողովից»,- տեղեկացրեց պարոն Վարդանյանը:
Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց՝ նախկինում եւս ԱԺ աշխատակազմի կարողությունների բարձրացմանն առնչվող այսպիսի միջոցառումներ եղել են եւ շարունակվում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ շրջանակներում:
Սոնա Դավթյան