տուն Հասարակություն Պատգամավորները հանդիպել են Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ

Պատգամավորները հանդիպել են Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ

216
0

Լենա Նազարյանը երեկ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ հանդիպել է Ամուլսար տանող ճանապարհները փակած քաղաքացիների հետ։ Այս մասին ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Երեկ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Վարազդատ Կարապետյանի և Միքայել Զոլյանի հետ հանդիպել ենք դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ։ Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր ենք փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացել ենք բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկենք գործադիրի մեր գործընկերների հետ: Հանդիպումները շարունակական են լինելու»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here