տուն Հասարակություն Պատգամավորը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 5-ին ՔԿՀ-ներում տեղի ունեցածից

Պատգամավորը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 5-ին ՔԿՀ-ներում տեղի ունեցածից

153
0

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում պատմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած իր այցի մասին, ինչի նպատակն էր պարզել, թե ինչ է կատարվել սեպտեմբերի 5-ի երեկոյան ՔԿՀ-ում:

«ՔԿՀ-ից մեզ հայտնեցին, որ երրորդ և չորրորդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, այնուհետև այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետևանքով այրվել է քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածքը: Բարեբախտաբար, հրդեհը մարել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները»,- պատմում է Սամսոնյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրավիճակը եղել է լարված, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ջանքերով այն հանդարտվել է: «Մեզ հայտնեցին, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում: Բնականաբար, քրեակատարողական ծառայողները ուժի կիրառման չեն դիմել և նաև չկան կալանավորներ, ովքեր տարվել են պատժախուց»,- ասել է Սամսոնյանը:

Պատգամավորը նաև հայտնել է, որ Էրեբունի վարչական շրջանի դատախազությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի կապակցության քրեական հարուցելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here