տուն Հասարակություն Իրավական Պատահար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ

Պատահար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ

326
0

Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին “Mercedes ML” մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Միհրան Զ., ծնվ. 1984թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Միհրան Զ.-ն հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here