տուն Հասարակություն Պատահար՝ Աբովյան քաղաքում

Պատահար՝ Աբովյան քաղաքում

248
0

Հոկտեմբերի 6-ին, ժամը 08:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոլանդ Հ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here