տուն Լուրեր Բլոգ Պաշտպանության նախարարությունը ցուցադրեց Հայաստանի նոր զենքը. ArmComedy

Պաշտպանության նախարարությունը ցուցադրեց Հայաստանի նոր զենքը. ArmComedy

150
0
Աշոտ Երկաթ

 

haymard-300x274

ArmComedy-ն իր անձնական էջում գրում է.

ԵՐԵՎԱՆ – Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը մի խումբ լրագրողների ցուցադրեց Հայաստանի նոր սերնդի զենքը: «Աշոտ Երկաթ» անունը ստացած նանոզրահը ստեղծվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մետալուրգիայի բաժնի  հետ ոչ մի կապ չունեցող մասնագետների կողմից և կոչված է Հայաստանի սպառազինությունը նոր տեխնիկական մակարդակի հասցնելուն:

Ի. Ալիևի անձնական արխիվից

Վերլուծաբանների կարծիքով նոր զենքը կարող է կտրուկ փոփոխել քաղաքական իրավիճակը տարածաշրջանում. մասնավորապես Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոնի նախագահ Ռիչարդ Գիրագոսյանը հայտարարել է` «Եթե մոտ ապագայում հիմնվի «Աշոտ Երկաթների» մասսայական արտադրություն` ինչը մի կողմից շատ տրամաբանական է, բայց մյուս կողմից կարող է նաև տեղի չունենալ, Հայաստանը միանշանակ կդառնա պայմաններ թելադրող ուժ տարածաշրջանում: Մյուս կողմից չեմ բացառաում որոշակի զարգացումներ, որոնց արդյունքում դա կարող է տեղի չունենալ: Այս պահին ավելի ստույգ դժվար է կանխատեսել»:

Պաշտոնական Բաքուն արդեն հասցրել է արձագանքել փոքրիկ հիստերիաներով համեմված լացուկոծով և խնդրել է Միացյալ ազգերի կազմակերպությանը  արգելել «Աշոտ Երկաթի» արտադրությունը: Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում է իր ամբողջ գիտահետազոտական ներուժը օգտագործել հակակշիռ ստեղծելուն: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը արդեն իր բլոկնոտում կազմել է «Պողպատե Թոֆիկ» ադրբեջանական նանոզրահի կոնցեպտը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here