տուն Արցախ Պաշտպանության բանակի զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ՝ նվիրված 2020թ. ամառային զորակոչի...

Պաշտպանության բանակի զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ՝ նվիրված 2020թ. ամառային զորակոչի մեկնարկին.(լուսանկարներ)

312
0

Հուլիսի 2-ին պաշտպանության բանակի զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ՝ նվիրված 2020թ. ամառային զորակոչի մեկնարկին:

Չնայած համավարակով պայմանավորված որոշակի խոչընդոտներին՝ բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նորակոչիկների ընդունման ու տեղավորման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Զորամասերում ամեն ինչ նախապես համապատասխանեցվել է ստեղծված արտակարգ իրավիճակի պահանջներին, անց են կացվել կանխարգելիչ-ախտահանիչ հակահամաճարակային միջոցառումներ, համահավաք ստորաբաժանումները ապահովվել են բանակում սերնդափոխության գործընթացը պահանջվող չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով զինվորական կյանքին նորակոչիկների արագ հարմարմանը: