Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Պաշտպանական խումբը միջնորդեց գրավով ազատ արձակել Քոչարյանին։
Պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց, թե միջնորդում են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի ու որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով գրավի ողջամիտ չափ։
Մեղադրող դատախազը հայտարարեց, թե դատախազությունը շարունակում է պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու ու վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։