տուն Քաղաքական Պաշտոնյաների բդեշխի բարդույթը պետք է փոխակերպվի Հիսուսի բարդույթով

Պաշտոնյաների բդեշխի բարդույթը պետք է փոխակերպվի Հիսուսի բարդույթով

213
0

Մեր քաղաքականության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը, ինքնաընկալումը փոխելն է և մարդկանց ընկալումը փոխելն է պետական պաշտոնյայի նկատմամբ։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելով՝ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ում պետական պաշտոնայները գոնե հատվածաբար, արձանագրենք, որ զերծ չեն այդ գայթակղությունից, որոհետև իներցիաները շատ մեծ ուժ ունեն։ Եկեք արձանագրենք, որ Հայաստանում եղել է, կա և դեռ կլինի այն, որ պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի և բդեշխի բարդույթ, այսինքն տիրողի բարդույթ են ձեռք բերում։ Եվ մեր խնդիրն է, որ պետական պատշոնյայի իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի, կներեք այդպիսի ձևակերպման համար, Հիսուսի բարդույթով»,- նշեց Փաշինանը։ 

Վարչապետը բացատրեց, որ Հիսուսի բարդույթով փոխակերպվելու դեպքում, պաշտոնյան կհասկանա, որ ծառա է և տեր է միաժամանակ։