տուն Լուրեր Պաշտոնական Երևանը պատասխանել է Ուկրաինայի բողոքի նոտային. ԱԳՆ

Պաշտոնական Երևանը պատասխանել է Ուկրաինայի բողոքի նոտային. ԱԳՆ

100
0

5d489cfe-6eaa-bd21

Մարտի 21-ին Ուկրաինան Հայաստանին բողոքի նոտա է հղել՝ կապված մարտի 19-ին Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցի հետ: Որպես բողոքի նոտայի պատասխան՝ նույն օրը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպել է  ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի՝ Հայաստանը Ղրիմի հարցում ունի իր պաշտոնական դիրքորոշումը, որը և արտահայտվել է Քոչարյան-Կուխտա հանդիպման ժամանակ: Իսկ Ուկրաինայի հղած բողոքի նոտային այլ կերպ պատասխանելու մասին Araratnews.am-ի հետ զրույցում Տիգրան Բալայանը ասաց. «Դա դիվանագիտություն է, հրապարակման ենթակա չէ»:

Ինչպես ասվում է ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, Շավարշ Քոչարյան-Իվան Կուխտա հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:

Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը: