տուն Լուրեր Բլոգ Պայքարը պետք է անկեղծ լինի

Պայքարը պետք է անկեղծ լինի

135
0

Փակ Շուկայի մասին մի երկու` սրտիցս բխող խոսք ասեմ : Սամվել Ալեքսանյանը երբեք աչքիս լույսը չի եղել, իրա արաղներից երբեք չեմ խմել, համենայն դեպս սեփական նախաձեռնությամբ: Երբեք չի լինում, որ Yerevan City ցանցից առևտուր անեմ: Նշվածի պատճառն ամենևին քաղաքական դիրքորոշումը չի, ես այլ, միգուցե տեղ-տեղ շովինիստական, բայց իմ հայացքներն ունեմ: Բայց մի բան պիտի ասեմ. ձևավորվել է հասարակության մի շերտ, որը Շուկայի քանդմանը դեմ դուրս գալով ակտիվություն է անում, սակայն զգում եմ, որ եթե հիմա տեսնեն, որ Շուկան գոնե ֆասադային մասով պահպանվում է ու չի քանդվելու, լուրջ հիասթափություն կապրեն: Նրանք կցանկանային, որ Շուկան քանդվեր, որ լավ ղալմաղալ անեին, գոռգոռային ու բողոքեին: Նրանք չեն կարող Շուկային նայել որպես Երևանյան մշակութային ու կոլորիտային հուշարձան, որովհետև Շուկայի մասին իմացել ու խորացել են այդ ամենի մեջ միայն Ալեքսանյանին հանդիմանելու նպատակով: Ինձ համար Շուկան, որը մեծատառով եմ գրում ի պատիվ մանկությունից եկած հիշողություններիս, որտեղ ինձ վաճառողներից շատերն էին ճանաչում ու մինչև այնտեղից քշվելը հյուրասիրում էին նուբար բարիքներով, հենց այդ Շուկան ավելին է, քան քաղաքական արիշ-վերիշն ու Լֆիկների դեմ մղած կամ իրենց կողմ ուղղված տվայտանքները: Ես հենց նոր փողոցում մոտեցա հանրահայտ մարդու, ում մոտ գալու դեպքում, սովորաբար, թիկնապահները պատ են սարքում: Նա ինձ խոստացավ, որ ֆասադը, դարպասն ու վերևի մուլտյաշկաները կմնան նույնը: Այն ինչ սիրել եմ մանկուց, կարող է երեխաներս էլ հասցնեն տեսնել: Ես բարի եմ ու շանս տվող ու որոշեցի դեռ հավատալ: Եվ ընդհանրապես, պայքարելն անկեղծ պիտի լինի, ոչ թե շահավետ: Չէ Գևարայի մորուքի արև եմ երդվում:

Սաքո Աբովյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here