տուն Սպորտ Պայքարեցի մինչև վերջ․ Ռադամել Ֆալկաո

Պայքարեցի մինչև վերջ․ Ռադամել Ֆալկաո

89
0

hi-res-174642111-radamel-falcao-of-monaco-looks-on-during-the-the-pre_crop_exact

Կոլումբիայի հավաքականի առաջատար Ռադամել Ֆալկաոն, ով վնասվածքի պատճառով չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հաջողություն է մաղթել իր թիմակիցներին Բրազիլիայում հունիսի 12-ին մեկնարկելիք առաջնությանը։ Չնայած ջանքերին՝ նա այդպես էլ չկարողացավ վերականգնվել վնասվածքից, որը ստացել էր հունվարին։

«Տրիբունաներից կաջակցեմ թիմին։ Մենք պետք է լավ հանդես գանք առաջնությանը։ Հիմա կարող եմ ժպտալ։ Ես պայքարեցի մինչև վերջ», — գրել է Ֆալկաոն։ Այս մասին հաղորդում է Al Dia-ն։