Երկու պայթյուն է որոտացել այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։ Պայթյունները տեղի են ունեցել այն շրջանում, ուր տեղակայված են դեսպանատները և ռազմական գերատեսչությունները։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Իրանական PressTV-ին հաղորդում է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ։ Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ այն զգացվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում։