տուն ժամանց Պամելա Անդերսոնը բաժանվել է ամուսնուց 12-օրյա ամուսնությունից հետո

Պամելա Անդերսոնը բաժանվել է ամուսնուց 12-օրյա ամուսնությունից հետո

326
0
????? ???????? ?? ???? ??????? ????? ?????? ??????? ?? ?????? 07.11.2010 Photo By KoKo ????? ???? ?????? ????? ???? ???? Must Give Credit ????? ???? Copyright © KoKo KliK All rights reserved © ?? ??????? ?????? KoKo KliK +972-5050-214-144 [email protected]

Հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը և կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսը բաժանվել են 12-օրյա ամուսնությունից հետո: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Պամելա Անդերսոնին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ զույգը դեռևս չի տվել իրավաբանական փաստաթղթեր ամուսնության վկայականի համար:

«Մենք դադար ենք վերցնում՝ վերագնահատելու համար, թե մենք ինչ ենք ուզում կյանքից և միմյանցից: Կյանքը ճանապարհորդություն է, իսկ սերը՝ գործընթաց: Հաշվի առնելով այս ունիվերսալ կանոնը՝ մենք փոխադարձաբար որոշել ենք հրաժարվել մեր ամուսնության վկայականի ձևակերպումից»,- ասվում է Անդերսոնի հայտարարության մեջ: