Հորդանան գետի հովտում պաղեստինցիների կողմից սպանվել է Իսրայելի բանակի պաշտոնաթող գնդապետ: Երկաթե ձողերով և փայտերով զինված պաղեստինցիները հարձակվել են գնդապետի և նրա կնոջ վրա: Ստացված վնասվածքներից զինվորականը մահացել է: Այս մասին հաղորդում է Newsru Israel-ը:
Կինը պատմել է, որ նրանք աղմուկ են լսել իրենց տան մոտ, եւ երբ դուրս են եկել փողոց, անմիջապես հայտնվել են զինված արաբների ձեռքում: Կնոջը հաջողվել է փախչել` օգնություն խնդրելու համար: Հարձակվողներին հաջողվել է փախչել: