Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչները հայտնել են այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 4-ին կրկին անգամ Մերձավոր Արևելք է ժամանելու՝ Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղ բանակցությունները շարունակելու համար,- հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ դեկտեմբերի սկզբին Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներ այցի ժամանակ Քերին առանձին հանդիպումներ է ունեցել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ հայտարարել էր պաղեստինյան ազգային վարչությանը 75 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին: