տուն Քաղաքական Միջազգային Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են Լամպեդուզայի մոտ հարյուրավոր զոհերի մասին

Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են Լամպեդուզայի մոտ հարյուրավոր զոհերի մասին

218
0

967709894

Անցած շաբաթվա վերջում Միջերկրական ծովում տեղի է ունեցել հերթական նավաբեկությունը, որի մասին համաշխարհային լրատվամիջոցները տեղեկացրել են կիրակի օրը: Փախստականներ տեղափոխող նավը խորտակվել է Լիբիայի և Մալթայի միջև:

Պաղեստինայն աղբյուրները հաղորդում են, որ նավի վրա եղել է 375 ուղևոր: Որոշ տեղեկությունների համաձայն, Լիբիայի զինված ուժերը կրակ են բացել իրենց ափի մոտ գտնվող նավի վրա, որի հետևանքով մի քանի հոգի վիրավորվել է, իսկ նավի շարժիչը դուրս է եկել շարքից: Պաղեստինյան Maan գործակալությունը հաղորդում է 200 զոհի մասին, փրկվել է 70 մարդ:

Մալթայի իշխանություններն այլ տեղեկություն են հաղորդում: Ըստ նրանց աղբյուրների` փրկվել է 150 փախստական, հայտնաբերվել է 34 մարմին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here