Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պատրաստ է վերջ դնել Իսրայելի հետ տասնամյակներ տևող հակամարտությանը պետություն ստեղծելու դիմաց։ Այս մասին ավստրալական Australian թերթին ասել է ՀԱՄԱՍ-ի ազդեցիկ առաջնորդներից մեկը՝ Ահմեդ Յուսեֆը։
«Եթե լինի պաղեստինյան պետություն, ապա մենք հակամարտության և պատերազմի կարիք չենք ունենա», — ասել է նա։ Յուսեֆը նշել է, որ Գազայի հատվածում ապրող 1.8 մլն և Արևմտյան ափի 2.5 մլն պաղեստինցիները կհամաձայնեն ստեղծել պետություն մինչև 1967 թվականի «վեցօրյա» պատերազմի սահմաններով։
Հիշեցնենք, որ 1967 թվականին Իսրայելը օկուպացրել է Գազայի հատվածն ու Հորդանանի արևմտյան ափը, Երուսաղեմի արևելյան հատվածը, որոնք 1947 թվականին ՄԱԿ-ի բանաձևով պատկանում էին Պաղեստինին։ Այն ժամանակվանից պաղեստինցիներն ու արաբական մի շարք երկրներ չեն ճանաչում Իսրայել պետության գոյության իրավունքը։