Պաղեստինցիները կարող են ճանաչել Իսրայելը որպես հրեական պետություն։ Այս մասին հաղորդում է MAAN գործակալությունը, որի հետ զրուցել է ՊԱԿ-ի կենտրոնական կոմիտեի անդամ Նաբիլ Ամրը։
Նա ասել է, որ Պաղեստինը կարող է համաձայնվել Իսրայելը՝ որպես հրեական պետություն ձևակերպման հետ։ Սակայն նրա խոսքերով՝ այդ հարցը դեռ լուծված չէ, անհրաժեշտ է համաձայնություն ստանալ հանրաքվեի միջոցով։
Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ վերսկսվել են պաղեստինա-իսրայելյան խաղաղ բանակցությունները, որոնք, ըստ մասնագետների, կարող են ավարտվել խաղաղության համապարփակ համաձայնագրով։