տուն Քաղաքական Հայաստան Պահ է գալիս, որ ավելի շատ թոռնիկներիդ մասին ես մտածում. Ռ Քոչարյան

Պահ է գալիս, որ ավելի շատ թոռնիկներիդ մասին ես մտածում. Ռ Քոչարյան

282
0

Վերաքննիչ դատարանն այսօր քննում Է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը:

Դատարանը լսեց Քոչարյանի պաշտպաններին, ապա, դատավորը, դիմելով Քոչարյանին, մասնավորապես ասաց, որ այստեղ չի քննարկվում վերջինիս մեղավորության հարցը:

Դատավոր Արսեն Նիկողոսյանը, դիմելով Քոբերտ Քոչարյանին, հարցրեց, թե  միջնորդություն ներկայացրած անձինք որքանով կարող են ազդել վերջինիս պատշաճ վարքագծի ապահովման վրա:

Դատավորը մասնավորապես ասաց, որ իր համար կարևոր է իմանալ՝  երաշխավորների և Քոչարյանի միջև հարաբերությունները կարող են թույլ տալ, որ վերջինս իր վարքագծում հաշվի առնի միջնորդների կարծիքը կամ նրանց երաշխավոր լինելու հանգամանքը:

Դատավոր Նիկողոսյանն ընդգծեց, որ Քոչարյանի վարքագիծը կարևոր է դատարանի համար:

Մեղադրյալ Քոչարյանն ասաց, որ իր վարքագծի մասին ամեն ինչ ասում է իր վերաբերմունքը տղայի, հարսի և մեծացած թեռնիկների նկատմամբ:

Քոչարյանն ասաց, որ ծնողի պատասխանատվությունը իր երեխայի նկատմամբ նույնն է, ինչ իր վերաբերմունքը հայրենիքին:

Մեղադրյալ Քոչարյանն ընդգծեց, որ իր պատասխանատվությունը երևում է նաև այն պարագայում, երբ, որպես ծնող, պահ է գալիս, որ ավելի շատ թոռնիկների մասին է մտածում:

Հայկ Մագոյան