տուն Uncategorized Վազգենի զարմուհիներն ու Անի Խաչատրյանը պատասխանել են Լիլիթ Կարապետյանին

Վազգենի զարմուհիներն ու Անի Խաչատրյանը պատասխանել են Լիլիթ Կարապետյանին

537
0

Երեկ մարտի 5-ին, Վազգեն Սարսգյանի տարեդարձն էր: Ինչպես իրական, այնպես էլ առցանց հարթակներում հնչեցին Սպարապետին նվիրված բարեմաղթանքներ ու հիշողություններ:

Սակայն բուռն քննադատությունների առիթ հանդիսացավ երգչուհի, 90-ակաների հայ էստրադայի ամենացայտուն կերպարներից մեկի` Լիլիթ Կարապետյանի տված հարցազրույցը, որտեղ երգչուհին պատմոմ է իր և Վազգեն Սարսգյանի սիրո պատմության մասին: 

Երգչուհու պատմությունը քննարկումների առիթ դարձավ, որին արձագանենքեին նաև Վազգեն սարսգյանի զարմուհիները: Ստորև ներկայացնում ենք վերջիններիս գրառումները` առանց մեկնաանության:

Սպարապետի զարմուհի Նոնա Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ուրեմն հարգելով բոլորի իրավունքները, զգացմունքները և սերը՝ ուզում եմ ասել, որ պահեք ձեր երազանքները ձեր ներսում… երազելը վատ բան չի….ինչ վերաբերում ա Վազգենին, Վազգենի սիրած կինը երբեք չէր կարող ինքնառեկլամով զբաղվել՝ Վազգենի անվան հաշվին։ Էդ տեսակի կնոջ Վազգենը երբեք չէր սիրի։ Էլ չեմ խոսում, որ էդ հեքիաթները Վազգենի մահվանից հետո շաբաթական 10 անգամ լսել ենք, ու բոլորը երազանքների ժանրից էր… Իսկ տատիկս, եթե Վազգենը մի աղջկա սիրեր ու էդ աղջիկը 2 գլուխ, 10 ոտք և 4 ականջ ունենար, տատիկս պարելով, երջանկությամբ կընդուներ ու միայն ուրախ կլիներ։ Ու վերջում ամոթ է ԱՄՈԹ հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք Վազգենի անունը տալով »։

Ծովինար Սարգսյանն էլ իր հերթին է արձագանքել երգչուհու պատմությանը.

« Հարգելով բոլորի անձնական կյանքին վերաբերող գաղտնիքները և զգացմունքները՝ ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ եթե հորեղբորս արխիվում լիներ գեթ մեկ նկար Լիլիթ Կարապետյանի հետ, ես հենց այս պահին այն կհրապարակեի: Տեղեկացնեմ, որ ծանոթ եմ հորեղբորս ամբողջ ֆոտո արխիվին…»:

Այս գրառումներին հետևեց նաև Երևանու ավագանու անդամ Անի Խաչատրայնի մեկբանաությունը.

«Կարդացի երգչուհի Լիլիթ Կարապետյանի հարցազրույցը Վազգեն Սարգսյանի և իր «սիրո» պատմության մասին:

Ամենայն հարգանքով երգչուհու զգացմունքների նկատմամբ, բայց հիշեցի իմ ու Վազգենի վերջին հանդիպումը.

-Հըն նխշուն, ո՞նցն ա….
-Չէ, շատ «ճանապարհ» ունի անցած…

Վազգենը իրեն բնորոշ ծիծաղով ծիծաղեց, գրկեց գլուխս ու ասաց.
-Փաստորեն դու այսքան մեծացել ես (15 տարեկան էի)…..

Հետևությունները թողնում եմ ձեզ…..»: