Այս պահին Ազատության հրապարակում են հավաքվել մի խումբ կին ազատամարտիկներ և ՀՀ քաղաքացիներ, որոնք մտադիր են բողոքի երթով շարժվել դեպի նախագահական նստավայր: Ակցիայի մասնակիցները պարզել են «Մի թալանեք մեր զավակներին», «Պատասխան տվեք մեր զոհված զավակների համար» և այլ կարգախոսներով պաստառներ: Կին ազատամարտիկների պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, քանի որ հենց նա է մեղավոր երկրում սոցիալական անարդարության, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման համար: Բողոքի երթը դեռ չի մեկնարկել։