Պակիստանցի իրավապահ աղջիկը՝ Մալալա Յուսեֆը, ով նախորդ տարի հրազենային հարված էր ստացել գլխի շրջանում՝ թալիբներին չենթարկվելու համար, ստացել է ռուսաստանցի հայտնի իրավապաշտպան Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակը։ Այն շնորհվել է Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ։ Այս մասին հաղորդում է France Presse-ն։
Մալալան այս մրցանակը ստացել է «այնպիսի բաների մասին քաջաբար խոսելու համար, ինչը չէին կարողանում անել մյուսները, շատ աղջիկների և կանանց անունից խոսելու համար՝ ում ձայները լսելի չէին»։ Մալալան ասել է, որ հիացած է Պոլիտկովսկայայի կյանքով և կցանկանար նրա պես քաջ լիներ։
Հիշեցնենք, որ Աննա Պոլիտկովսկայան սպանվել է իր մասնագիտական գործունեության համար՝ 2006 թվականին իր շենքի մուտքում։