Պակիստանում սպանել են պոլիոմիելիտի դեմ պատվաստում անցկացնող բժշկի, ինչպես նաև նրա անվտանգությունն ապահովող երկու ոստիկանների: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում:
Առայժմ սպանության համար որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թալիբանը» խոչընդոտում է պակիստանցի երեխաների պատվաստմանը։