Արդեն տեղեկացրել ենք, որ Պակիստանում նախօրեին տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ։
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, երկրաշարժի զոհերի թիվն այս պահին գերազանցում է 200-ը։ Հարավարևմտյան շրջաններում կան զգալի ավերածութոյւններ, հիվանդանոցներ են տեղափոխվել հարյուրավոր վիավորներ։
Հիշեցնենք, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բելուջիստան նահանգում՝ Ավարան քաղաքից 66կմ դեպի հյուսիս-արևելք։ Ավարանի շինությունների մոտ 30 տոկոսն ավերված է։ Նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։