Ինչպես տեղեկացնում է RIA-Novosti գործակալությունը, Պակիստանում նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 327-ի: Վիրավորների թիվը գերազանցում է հազարը:
Արդեն տեղեկացրել ենք, որ նախօրեին Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7,7 մագնիտուդ:
Բելուջիստանը Պակիստանի ամենամեծ նահանգներից մեկն է, սակայն այստեղ բնակչության թիվն ամենափոքրն է` մոտ 8 մլն մարդ: