Պակիստանի մասնավոր դպրոցների միությունը որոշել է ուսումնական հաստատություններում արգելել Եվրամիության կողմից «Սախարովի» մրցանակի արժանացած Մալալա Յուսուֆզայի ինքնակենսագրական գիրքը: Ինչպես հայտնի է, գրքում Մալալան կողմ է արտահայտվել աղջիկների՝ կրթության ստանալու իրավունքին:
Միության նախագահ Միրզա Քաշիֆը որոշումը բացատրել է նրանով, որ Մալալայի ինքնակենսագրական գիրքը կարող է ապակողմնորոշել և խանագարումներ առաջացնել իսլամ դավանող աշակերտների մեջ: Գիրքը արգելելու որոշման է եկել գիրքն ուսումնասիրած գիտնականների խումբը: Ըստ Քաշիֆի՝ երկրի կառավարությունն այս որոշման հետ ոչ մի կապ չունի: