տուն Քաղաքական Միջազգային Պակիստանը շուտով Սուդյան Արաբիային միջուկային զենք կփոխանցի

Պակիստանը շուտով Սուդյան Արաբիային միջուկային զենք կփոխանցի

271
0

0_96a40_8c61d3e3_orig

Սաուդյան Արաբիան ցանկացած պահի Պակիստանից կարող է ատոմային ռումբ ստանալ, եթե նման անհրաժեշտություն լինի։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական BBC-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ամերիկյան հատուկ ծառայությունները պարզել են, որ Պակիստանը սաուդցիների համար պատրաստել է նման ռումբ և հիմա սպասում է  առաքմանը։

Իսրայելի հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինը Շվեյցարիայում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ եթե  Իրանն ունենա միջուկային զենք, ապա Սաուդյան Արաբիան այն ձեռք կբերի մեկ ամիս անց։ Յադլինը հայտնել է, որ ռումբն արդեն պատրաստվել է Պակիստանում և այն կարող է առաքվել Արաբական թերակղզի։

Հայտնի է նաև, որ Սաուդյան Արաբիան մեծ ներդրումներ է կատարել Պակիստանի միջուկային ծրագրում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here