Պակիստանը չի պատրաստվում Սաուդյան Արաբիային վաճառել կամ փոխանցել միջուկային զենք։ Այս մասին տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով Պակիստանի արտաքին գործերի նախարարին, ում խոսքերով՝ նման գործարքի մասին տեղեկություններն «անհիմն են»։
Հիշեցնենք, որ երեկ մամուլում տարածվել էր տեղեկություն, որ Սաուդյան Արաբիան, որը մեծ ներդրումներ է կատարում Պակիստանի միջուկային ծրագրում, շուտով զենք կստանա այդ երկրից։