տուն Քաղաքական Վերլուծական Պախանը եկավ, ամեն ինչ կընկնի իր տեղը

Պախանը եկավ, ամեն ինչ կընկնի իր տեղը

303
0

Այսօր առավոտվանից մամուլը հեղեղված է Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ  Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակումներով: Հրապարակումների համաձայն, միջադեպը ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով: Այն, որ հայաստանյան ու ոչ միայն հայաստանյան քաղաքական դաշտում բացառված չեն նման միջադեպերը՝ գաղտնիք չէ, նման նախադեպերը բազմաթիվ են: Սակայն, ի տարբերություն քաղաքակիրթ երկրներում տեղի ունեցող նման միջադեպերի, որոնց հիմք են հանդիսանում հիմնականում լուրջ գաղափարական, կարևոր հարցերին վերաբերվող տարաձայնությունները, Հայաստանի դեպքում դրանք կրում են հիմնականում կիսագողական, փողոցային տարաձայնությունների բնույթ:

Պատահական չէ, որ ասվածը ապացուցելու են գալիս նաև վերջիններիս ղեկավարած կուսակցությունների անդամների մեկնաբանությունները միջադեպի վերաբերյալ: ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ Հայաստանում դժվար է պատկերացնում մեկին, ով համարձակություն ունենար Գագիկ Ծառուկյանի հետ բարձր տոնայնությամբ խոսել, ուր մնաց, թե լիներ այն, ինչ նկարագրված է Ծառուկյան-Բաղդասարյան վեճի մասի հրապարակումների մեջ:

Իսկ Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը ասել է, որ Արթուր Բաղդասարյանը 20 տարվա քաղաքական թոհուբուհով անցած քաղաքական գործիչ է, եւ չկա մի մարդ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, որը կարող է անհարգալից խոսել պարոն Բաղդասարյանի հետ եւ մնալ անպատասխան:

Միաժամանակ երկու կողմերից չեն ժխտում, որ տեղի է ունեցել «տղամարդկային խոսակցություն», իսկ, ինչպես գիտենք, սովորաբար նման կերպ են անվանվում ամենուր տեղի ունեցող «քուչի բազարները»:

Փաստորեն, այս միջադեպն ամբողջովին բնութագրում է ՀՀ քաղաքական համակարգը, դրանում հարցերի լուծման մեխանիզմները, միմյանց հետ հարաբերվելու կանոններն ու չափանիշները: Վարչախումբը իրենից ներկայացնում է կիսագողական օբշյակ, որտեղ հարցերը միմյանց հետ պարզվում են ոչ թե իրավունքի, օրենքի, սահմանադրականության դաշտում, այլ քրեական վարքականոնների համաձայն, իսկ իտոգ տվողը պախանն է:

Պախանի բացակայության պայմաններում բնական երևույթ է, որ խարոշիներից մի քանիսը կարային անհամաձայնություններ ունենային, պախանը եկավ` ամեն ինչ կընկնի իրա տեղը: Եթե, իհարկե, վերջինս նոր բեմականացում չի բեմադրում:

Նարեկ Ամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here