Թերթն անդրադարձել է վերջերս հրապարակված ՄԻՊ զեկույցին և համեմատել այն ՎՊ նախագահ Իշխան Զաքարյաի ելույթի հետ: Թերթը գրում է .«Հիշեցնենք, որ երբ Իշխան Զաքարյանը խոսեց կոռուպցիոն դրսևորումների մասին դրան հետևեց հրապարակային քննարկում ՝Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Հենց այդ ժամանակ էլ Սարգսյանը Զաքարյանին մեղադրեց քաղաքական գնահատականներ հնչեցնելու մեջ, ապա տեղի ունեցան հետաքրքիր զարգացումներ. ընդհուպ չէր բացառվում, որ Սարգսյանի ընտրությունը կանգ առներ ոչ թե Իշխան Զաքարյանի, այլ մեկ ուրիշի վրա։
Հիմա գրեթե նույնն է տեղի ունեցել. դեռ մի բան էլ ավելին։ Սերժ Սարգսյանը տարին հռչակել էր արդարադատության համակարգի կայացման տարի, և հանկարծ տարեվերջին կոնկրետ կաշառքի թվեր է հրապարակում մի մարմին, որի խոսքը, Սահմանադրության համաձայն, քննարկման ենթակա չի կարող լինել, այն պետք է ընդունել որպես վերջին ճշմարտություն։
Հիմա կամ Սերժ Սարգսյանը պետք է ասի՝ այո, Կարեն Անդրեասյանը ճիշտ է, և ընդունի, որ մեր արդարադատության համակարգը մյուս ոլոտների նման սատկած է, կամ էլ պետք է մատ թափ տա Անդրեասյանի վրա։ Մեր տեղեկություններով՝ սցենարն առայժմ նախատեսվում է երկրորդ տարբերակով։ Ասում են, որ հնարավոր է Անդրեասյանի լիազորությունները դադարեցվեն, և նրա փոխարեն այլ օմբուդսմեն «նշանակվի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։