«ՉԻ» տեղեկություններով բավականին ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանատանը։ Բանն այն է, որ դեսպանատունը գտնվում է Դեմիրճյան փողոցում` ուղիղ Ազգային Ժողովի դեմ-դիմաց։ Սա այն մասն է, որով ելումուտ են անում ԱԺ պատգամավորները: Բացի այս, հենց այսպես են օլիգարխ պատգամավորները կայանում իրենց և իրենց ուղեկցող ավտոմեքենաները: Արդյունքում՝ «ստացվում է, որ մեր «օրենսդիրները» ստիպված են լինում՝ որպես ավտոկանգառ, օգտագործել նաև Հունաստանի դեսպանատան տարածքը:
Բոլորովին վերջերս ստեղծված իրավիճակը անհանգստացրել է Հայաստանում Հունաստանի դեսպանին, և նա որոշել է խնդրի մասին բարձրաձայնել այնտեղ, որտեղ հարկն է: Պարոն դեսպանն առանց երկար-բարակ մտածելու զանգահարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և նրան տեղեկացրել է, որ իր տարածքը դարձել է օլիգարխների մեքենաների ավտոկայանատեղ։ Զանգից հաշված րոպեներ անց «դեպքի վայր» են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք «ազատագրել են գրավյալ տարածքները»:
Աժ պատգամավորներին զգուշացվել է, որ մեքենաներն այլևս չկայանեն Հունաստանի դեսպանատան տարածքում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։