տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն». Վարկ վերցնենք՝ հարկ տանք. դժգոհություններ 2014 թվականի բյուջեն ավելացնելու որոշումից

«Չորրորդ Ինքնիշխանություն». Վարկ վերցնենք՝ հարկ տանք. դժգոհություններ 2014 թվականի բյուջեն ավելացնելու որոշումից

131
0

chorr«ՉԻ»–ն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի 2014 թվականի բյուջեն ավելանալու է, դժգոհություններ է առաջացրել գործարարների շրջանակներում։

Մեր տեղեկություններով՝ օրերս կայացած ՀՀԿ խորհրդի արտահերթ նիստը գումարվել է այն պատճառով, որ այստեղ է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելու բյուջեի նախագիծը։ Սա արվել է այն բանի համար, որ բոլոր դժգոհությունները հնչեն ՀՀԿ տարածքում, իսկ խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հանկարծ անցանկալի հարցեր, ըստ այդմ՝ զարգացումներ չգրանցվեն։

Արդյունքում՝ «անցանկալի դեպք» է գրանցվել ՀՀԿ նիստում։ «ՉԻ» տեդեկություններով՝ վարչապետին «սատկացնելու» սուրբ գործն այս անգամ արել է ՀՀԿ–ական գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա պարզապես ընդդեմ վարչապետի ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ բյուջեն մեծացնելու համար վարչապետը ոչ մի պայման չի ստեղծել։ Վարկ վերցնենք՝ հարկ տանք. մոտավորապես այսպես է ձևակերպել իր ասելիքը Սարոյանը։ Նա, ի դեպ՝ հայտարարել է այն, ինչի մասին բոլորը թաքուն են խոսում։

Փաստն այն մասին է, որ Սարոյանը նկատել է, թե Հայաստանում մենակ բանկերն են աշխատում, և սա բանկերի երկիր է, որտեղ բիզնես հետաքրքրություններ է ունեցել վարչապետը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here