տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն». Վարդան Պետրոսյանի գործը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հսկողության...

«Չորրորդ Ինքնիշխանություն». Վարդան Պետրոսյանի գործը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հսկողության տակ

179
0

chorrԵրեկ երեկոյան «Shamshyan»–ը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի գործը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարականով վերցվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հսկողության տակ։ Ինչպես հայտնում է կայքը, երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը նշված քրեական գործով կանչվել է Արամ Թամազյանի մոտ։

Քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Նման արարքի համար մեղավորը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 10 տարի ժամկետով։

Քննիչի կողմից նշանակվել են նաև ավտոտեխնիկական փորձաքննություն և փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի, թե հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը գերազանցել է արագությունը, թե՝ ոչ։ Պարզվել է, որ BMW –ն վարել է Վ. Պետրոսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here