«ՉԻ» տեղեկություններով արդեն քանի օր է Երևանի փոստային բաժանմունքները հրաժարվում են վճարել Հայաստանի ուժային կառույցներում աշխատած, ապա թոշակի անցած ՀՀ քաղաքացիների թոշակները։ Փոստային որոշ բաժանմունքներից թոշակառուներին ասել են, թե գանձապետարանում առայժմ գումար չկա, ուստի իրենք փող չեն ստացել, որ հիմա էլ թոշակները բաշխեն։ Նկատենք, որ թոշակառուներն իրենց ամենամսյա թոշակը ստանում էին մինչև տվյալ ամսվա 5-ը կամ 8-ը:
Ի դեպ՝ ուժային կառույցներում աշխատած քաղաքացիների թոշակը շատ ավելի բարձր է, քան սովորական թոշակառուների ստացած գումարը։ Ուժայինների պարագայում թոշակները սկսվում են 50 հազար դրամից՝ հասնելով մի քանի հարյուր հազար դրամի։
Այս սանդղակի մեջ են մտնում ՀՀ ոստիկանության, դատախազության, ԱԱԾ մարմիններում աշխատած քաղաքացիները, ինչպես նաև դատավորներն ու փրկարարները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։