տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն». Երևանի 59-ամյա բնակչուհին պատրաստվում է Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել

«Չորրորդ Ինքնիշխանություն». Երևանի 59-ամյա բնակչուհին պատրաստվում է Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել

141
0

չորրորդ«Երևանի 59-ամյա բնակչուհի Անահիտ Գեղամյանը պատրաստվում է Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզվել, եթե իշխանությունները մինչև երկուշաբթի չվերացնեն այն խոչընդոտները, որոնք իրեն թույլ չեն տալիս գումար վաստակել ընտանիքի 10 անդամներին պահելու համար։ Անահիտ Գեղամյանը գործավարական ձեռնարկության ղեկավար է, որը աշխատում է վերջերս Դավիթաշեն տեղափոխված Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հարևանությամբ։

Կինը երեկ մեզ պատմեց, որ գործավարությունը բացելու հենց աոաջին օրվանից սեպտեմբերի 26-ից, իրեն են այցելում թաղապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև անհայտ անձինք, որոնք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում և ասում, որ ինքը իրավունք չունի այնտեղ աշխատել, իսկ եթե ցանկանում է մնալ և աշխատել այդտեղ, ապա պետք է իրենց պատկանող տարածքը վարձակալի և դրա դիմաց վճարի 2000 ԱՄՆ դոլար։ Տեղի ունեցածի վերաբերյալ կինը դիմել է բոլոր հնարավոր կառույցներին, երեք օր առաջ էլ դիմումներ է գրել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Վլադիմիր Գասպարյանին։ «Եթե մինչև երկուշաբթի ՛օրը նրանցից որևէ արձագանք, պատասխան չլինի, եթե այդ մարդիկ շարունակեն մեզ հետապնդել և սպառնալ, մեկ րոպե անգամ չկասկածեք, որ ես հրկիզվելու եմ, որովհետև այսպես հնարավոր չէ շարունակել»,-երեկ մեզ ասաց Անահիտ Գեղամյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here