տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն». Գեներալի որդին հերքում է

«Չորրորդ Ինքնիշխանություն». Գեներալի որդին հերքում է

105
0

չորրորդԵրեկ ԱԺ՝ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը, արձագանքել է «ՉԻ»–ի՝ հոկտեմբերի 5-ի թողարկման 2-րդ էջ-ում «Էջմիածնի հույսը «գողոնի» վրա՞ է» վերնագրված հրապարակմանը։ Պարզաբանման մեջ նշված է, որ մեր հրապարակումը «ամբողջությամբ հերյուրանք է և զրպարտություն, և այնտեղ մատնանշված որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը, թերևս բացի նրանից, որ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին եմ»։ «Հրապարակման մեջ նշելով, որ ես ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին եմ, ակնարկելով նաև փաստը, որ եղբայրս Էջմիածնի քաղաքապետն է, ներկայացրել էիք, թե իբր ես վերահսկում եմ Երևան-Էջմիածին ուղևորափոխադրումները, մասնավորապես՝ տաքսու զծերը։ Խոսք կար նաև այն մասին, թե իբր տաքսիների վարորդները «մուծվում են» ինձ։ Իրականությունն այն է, որ ոչ ես, ոչ մեր ընտանիքից որևէ մեկն առհասարակ, չենք զբաղվել ուղևորափոխաադրումներով, չենք ունեցել երթուղիներ, բնականաբար, նյութում ակնարկված հարկահավաքման հետ էլ որևէ կապ ունենալ չենք կարող»,– նշված է գեներալի որդու՝ մեզ ուղարկված պարզաբանման մեջ»,–գրում է թերթը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here