տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն». Բոյկոտել «Անելիք» բանկ

«Չորրորդ Ինքնիշխանություն». Բոյկոտել «Անելիք» բանկ

127
0

chorr«Ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի պայքարող երիտասարդները կոչ են արել այսօր՝ դեկտեմբերի 27-ին՝ (ժամը 13.00-ին, բոլոր այն մարդիկ, ովքեր «Անելիք» բանկում հաշիվ ունեն, փակեն դրանք։ «Այս բանկը այն բանկն է, որը բարձրաձայն հայտարարեց, որ իր աշխատողները սխալմամբ են ստորագրել նախագահին ուղղված «ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակի» դեմ նամակի տակ։ Դա խայտառակություն է մեզ համար, այդպիսի հիմնարկները աշխատողներին պահում են ճնշած և կարծես քաղաքական կառույցները թույլ չեն տալիս, որ աշխատողները ինչ-որ արդար, լավ բանի համար պայքարեն։

Հենց նման խայտառակ բանկի դեմ է ուղղված ակցիան։ Բոլորով հավաքվենք և բոյկոտենք «Անելիք» բանկը։ Եվ նաև շատ կարևոր մի բան՝ իրենք հայտարարել են, որ կողմ են ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակին։ Լավ կլինի, որ հաշիվ փակողների թիվը հնարավորինս շատ լինի։ Բոլոր–բոլորուսանողներին, ովքեր հաշիվ ունեն «Անելիքում», ասեք, փոխանցեք, որ գան և փակեն, եթե, իհարկե, համաձայն են։ ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) ուսանողները «Անելիքում» են թոշակ ստանում», ասված է երիտասարդների տարածած հայտարարության մեջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here